15:02 | 15.03.13 | Նորություններ | 3019

Օրանժը մինչեւ ապրիլի 7-ը հատուկ սակագին է սահմանում Իրան զանգահարելու համար

Այսօրվանից մինչեւ ապրիլի 7-ը Orange-ն առաջարկում է իր բոլոր կանխավճարային բաժանորդներին զանգեր կատարել դեպի Իրան հատուկ 70 դրամ/րոպե սակագնով` սովորական 90 դրամ/րոպե սակագնի փոխարեն: Կարճ հաղորդագրության համար կշարունակի գործել 20 դրամ սակագինը:

Հատուկ սակագինը չի գործի ռոմինգում գտնվելու ժամանակ:

Նշված ժամանակահատվածում սահմանափակված կլինի Արտերկիր 3 փաթեթի գործողությունն Իրանի համար, ինչը նշանակում է, որ ինչպես կանխավճարային, այնպես էլ ամսական բաժանորդագրությունների բաժանորդները կկարողանան ձեռք բերել րոպեների փաթեթներ Արտերկիր 3 տարբերակում ներառված բոլոր երկրների համար, բացառությամբ Իրանի: Ժամանակավորապես կապաակտիվանա նաեւ Orange Բիզնես ծառայության համար ստեղծված «Սիրելի միջազգային գոտի» տարբերակը Իրանի համար: