11:38 | 15.03.13 | Նորություններ | 2376

Orange-ը իջեցրել է Ինտերնետ Հիմա 4 մոդեմի գինը

Orange-ն իր` մինչև 42.2 Մբ/վ արագություն ապահովող Ինտերնետ Հիմա 4 մոդեմն այսուհետ առաջարկում է ձեռքբերել իջեցված գներով:

Ինտերնետ Հիմա 11000 սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում Ինտերնետ Հիմա 4 մոդեմը կարելի է ձեռք բերել 9,000 դրամով, իսկ Ինտերնետ Հիմա 20,000 սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրության դեպքում՝ 1 դրամով:

Orange-ի ցանցն ապահովում է մինչև 42.2Մբ/վ արագություն Երևանում,
Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում: Ցանցի մնացած ծածկույթում Orange-ը տեխնիկապես առաջարկում է մինչև 21.6 Մբ/վ արագություն: Ինտերնետ Հիմա 4 մոդեմը կարելի է ձեռք բերել նաև առանց բաժանորդագրության՝ 59,000 դրամով: