15:27 | 01.03.13 | Նորություններ | 819

Մեկնարկել է «Այբ» ավագ դպրոցի 2013-2014 ուսումնական տարվա ընդունելությունը

Երեւան: Մեդիամաքս: «Այբ» ավագ դպրոցը տեղեկացնում է, որ սկսվել է 2013-2014 ուսումնական տարվա գործընթացը։
 
Ընդունելությանը կարող են մասնակցել այս տարի 9-րդ դասարանն ավարտող բոլոր ցանկացող աշակերտները:
 
Ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել «Այբ» ավագ դպրոց ընդունվելու համար:

1.Գրանցվել «Բաց դռների» օրերին՝ դպրոցին ծանոթանալու, դպրոցի բովանդակության եւ ընդունելության մասին մանրամասն տեղեկություններ եւ հարցերին պատասխաններ ստանալու համար:

2. Մասնակցել անվճար խորհրդատվական հանդիպում-դասերին, որոնք կուղղորդեն քեզ քննություններին պատրաստվելիս։

3. Ապահովել անգլերենի գիտելիքի նվազագույն շեմը՝ քննություններին մասնակցելու հնարավորություն ունենալու համար: Գրանցման վերջնաժամկետը մարտի 15-ն է։ 

4. Ներկայացնել ընդունելության հայտը ապրիլի 1-13-ն ընկած ժամանակահատվածում:
 
Ընդունելության գործընթացի բոլոր մանրամասները հասանելի են այստեղ: