09:40 | 27.02.13 | Նորություններ | 2311

    Մեկնարկել է ֆանտաստիկայի ժանրում ստեղծագործող սկսնակ հեղինակների «ԱրմԿոն-2013» մրցույթը

    Երեւան: Մեդիամաքս: Մեկնարկել է ֆանտաստիկայի եւ ֆենտեզիի ժանրում ստեղծագործող սկսնակ հեղինակների «ԱրմԿոն-2013» մրցույթը:

    Մրցույթի պայմաններն են.

    Աշխատանքների ընդունման ժամկետը՝ մինչեւ ապրիլի 20;

    Աշխատանքի ծավալը՝ 6 000 – 40 000 նիշ, ներառյալ բացանիշները (пробел);

    Ժանրը՝ ֆանտաստիկա, ֆենտեզի, միստիկա, հեքիաթ, ալտերնատիվ պատմություն;

    Լեզուն՝ հայերեն կամ ռուսերեն:

    Թեման ազատ է, սակայն մրցույթի կայքում կան պատմվածքների թեմաների առաջարկներ՝ ցանկացողների համար:

    Մրցույթի հաղթողը կստանա Amazon Kindle, Բուկինիստ գրախանութի զեղչի քարտ եւ նվերներ մրցույթի հովանավոորներից:

    Տեղեկատվությունը մնացած մրցանակների եւ մրցույթի այլ մանրամասների մասին հասանելի են www.armcon.am կայքում:

    Առաջին անգամ «ԱրմԿոն» մրցույթն անցկացվեց 2008-2009թթ.: Մրցույթին մասնակցել էին 17 հեղինակներ` ներկայացնելով 27 պատմվածք: Մրցույթի հաղթող էր ճանաչվել Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի Նունե Մելքումյանը` «Պղնձե թեյնիկ» ստեղծագործությունով: