14:44 | 26.02.13 | Նորություններ | 2179

Mobile World Congress 2013. այս տարվա նորույթները

Փետրվարի 25-ից 28 Իսպանական Բարսելոնում ընթանում է տեխնոլոգիական աշխարհի կարեւորագույն միջազգային միջոցառումներից  մեկը՝ Mobile World Congress 2013-ը:

Ցուցահանդեսը հարմար վայր է նոր ապրանքատեսակներ գործարկելու համար եւ տեխնոլոգիական հսկաները հաճույքով օգտվում են այս հնարավորությունից:

Ներկայացնում ենք այս օրերին Բարսելոնում ներկայացվող հիմնական նորույթները. 








1.    Ամերիկյան HP-ի պլանշետ Slate 7-ը, որը ունի 7 դյույմանոց դիսփլեյ (Amazon Kindle Fire-ի պես) եւ կարժենա ընդամենը $169

Աղբյուրը՝ ndtv.com

2.    Չինական Huawei Ascend P2-ը սմարթֆոնը, որն օժտված է 1.5 ԳՑ quad-core պրոցեսորով, 1 ԳԲ օպերատիվ հիշողությամբ եւ 16 ԳԲ ներքին հիշողությամբ: Սարքն 4.7 դյույմանոց 720p HD դիսփլեյ եւ աշխատում է Android Android 4.1 (Jelly Bean) օպերացիոն համակարգով


Աղբյուրը՝ ndtv.com

3.    Չինական Lenovo The A1000-ը 7 դյույմ անկյունագծով պլանշետ է, որն աշխատում է Android (Jelly Bean)-ով եւ ունի 1.2 ԳՑ dual-core պրոցեսոր, ինչպես նաեւ Dolby Digital Plus աուդիո-ելք



Աղբյուրը՝ ndtv.com

4.    Lenovo-ի մյուս նորույթը՝ A3000-ը, կրկին ունի 7 դյույմ անկյունագծով IPS 1024x600 դիսփլեյ, 1.2 ԳՑ quad-core MTK պրոցեսոր, 3G HSPA+ եւ մինչեւ հիշողությունը մինչեւ 64 ԳԲ ընդլայնելու հնարավորություն (microSD միջոցով)


Աղբյուրը՝ ndtv.com

5.    Lenovo-ի երրորդ եւ վերջին նորույթը՝ S6000-ն ունի արդեն 10 դյույմանոց 1,280 x 800 IPS դիսփլեյ, quad-core MediaTek's 8389 / 8125 պրոցեսոր (1.2 ԳՑ): Պլանշետի հաստությունը 8.6 մմ է, իսկ քաշը՝ 560 գրամ


Աղբյուրը՝ ndtv.com

6.    Nokia 105-ի հիմնական առանձնահատկությունն է իր գերդիմացկուն էլեմենտը, որը լիցքավորվելու կարիք ունի միջինում ամիսը մեկ անգամ


Աղբյուրը՝ ndtv.com

7.    Ֆիննական Nokia-ի գույնզգույն բյուջետային 301-երը ունեն երկու սիմքարտերի հնարավորություն


Աղբյուրը՝ ndtv.com

8.    Nokia Lumia 520-ը համարվում է ընկերության՝ Windows 8-ով աշխատող ամենաէժան սմարթֆոնը: Սարքն ունի 4 դյույմանոց անկյունագիծ եւ գերզգայուն թաչ-սքրին


Աղբյուրը՝ ndtv.com

9.    Nokia Lumia 720-ը միջին գնային սեգմենտի սմարթֆոն է եւ առանձնանում է որակյալ ֆոտո-վիդեոխցիկով` Carl Zeiss օպտիկայով


Աղբյուրը՝ ndtv.com

10.    Հարավկորեական Սամսունգի The HomeSync մեդիահաբը թույլ է տալիս ցուցադրել այնտեղ պահվող ֆայլերը եւ հավելվածները շրջակայքում գտնվող Galaxy սարքերի վրա: Սարքն ունի 1 ՏԲ կոշտ սկավառակ եւ աշխատում է Android Jelly Bean-ով


Աղբյուրը՝ ndtv.com

11.    Samsung Galaxy Note 8.0-ը ունի 8 դյույմ տրամագծով դիսփլեյ, ինչը մոտեցնում է նրան Apple-ի iPad-ին:


Աղբյուրը՝ ndtv.com