14:27 | 25.02.13 | Նորություններ | 3480
ԱրմենՏելը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է բջջային ցանցի ընդլայնման, զարգացման եւ վերազինման մեծածավալ աշխատանքների մեկնարկի մասին:
Ս.թ. փետրվարի 26-ից` երկու ամսվա ընթացքում, ընկերության բջջային ցանցի ենթակառուցվացքները կանցնեն կառավարման նոր համակարգի, ինչի արդյունքում էականորեն կբարելավվի եւ կկատարելագործվի բջջային կապի ծառայությունների հուսալիությունը եւ որակն ողջ ՀՀ տարածքում, հայտնել են ընկերությունում:
Ընկերությունը տեղեկացնում է բջջային կապի հնարավոր սահմանափակումների մասին: Մասնավորապես, կարող են նկատվել լրացուցիչ ծառայությունների տրամադրման ժամանակավոր դադարեցում կամ հաշվի լիցքավորման ուշացում:
Ընկերությունը հայցում է իր հաճախորդների ներողամտությունը` հնարավոր անհարմարությունների համար եւ հավաստիացնում, որ կձեռնարկի բոլոր միջոցները տեխնիկական վերազինման հետեւանքով բաժանորդին պատճառվող անհարմարությունները նվազեցնելու նպատակով: Այդ պատճառով հիմնական աշխատանքները կիրականացվեն գիշերային ժամերին:
Ցանցում գրանցվելիս կամ բջջային կապի լրացուցիչ ծառայություններից օգտվելիս խնդիրներ առաջանալու դեպքում խնդրվում է անջատել եւ միացնել հեռախոսը կամ զանգահարել բաժանորդների սպասարկման կենտրոն` (08000) 0611 կարճ հեռախոսահամարին: