16:51 | 15.02.13 | Նորություններ | 3444

Օրանժն առաջարկում է 5 ԳԲ գերարագ ինտերնետ 5000 դրամով

Մինչեւ ապրիլի 7-ը բաժանորդագրվելով Orange Ինտերնետին 12 ամսով, 5000 կամ 10000 ամսավճարի դիմաց բաժանորդներն ամեն ամիս կստանան համապատասխանաբար 5ԳԲ կամ 25 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ:

Այս առաջարկի հետ բաժանորդներին կառաջարկվի ձեռք բերել մինչեւ 21.6Մբ/վ արագություն ապահովող նոր Ինտերնետ Հիմա մոդեմը ընդամենը 1 դրամով, հայտնել են ընկերությունում:
 
«Այսօր մենք ականատես ենք լինում շարժական ինտերնետի տարածման երկրորդ ալիքին, որը հատկապես նկատելի է Հայաստանի մարզերում: Գնալով  Հայաստանում ինտերնետի օգտագործողները ցանկանում են ունենալ ավելի ու ավելի շատ ինտերնետ, քանի որ մարդիկ սկսել են օգտագործել ինտերնետը ոչ միայն հաղորդակցվելու, այլ նաեւ տարբեր տեսակի բովանդակություն գտնելու, ժամանցի, ուսման համար: Այս առաջարկով մենք նպատակ ունենք ամբողջությամբ բավարարել Հայաստանյան սպառողների ակնկալիքներն ու պահանջները, այն է`անհոգ օգտվել ինտերնետից՝ առանց մեգաբայթերի մասին մտածելու», - ասել է Օրանժ Արմենիայի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Առաջարկից կարող են օգտվել նաեւ Orange-ի ներկայիս այն բաժանորդները, ովքեր չունեն բաժանորդ մնալու ընթացիկ պարտավորություն: