14:54 | 14.02.13 | Նորություններ | 3057

Orange-ը ամսական վաճառում է միջինը 2 000 սմարթֆոն

Սմարթֆոնների մասնաբաժինը Հայաստանում Orange-ի վաճառքներում մեկ տարում 7%-ից հասել 25%-ի, այսօր ասել է ընկերության ղեկավար Ֆրանսիս Ժելիբտերը:

Նա ասել է, որ ընկերությունը ամսական վաճառում է միջինը 2 000 սմարթֆոն, ինչը զգալիորեն գերազանցում է 2012թ. տարեսկզբի ցուցանիշները: 

Ընկերության ղեկավարը հայտնել է նաեւ, որ Orange-ը բանակցում է չինական սմարթֆոններ արտադրող ընկերություններից մեկի հետ՝ իր արտադրանքը Հայաստանում հասանելի դարձնելու նպատակով: «Մատչելի գնից բացի, մեզ համար խիստ կարեւոր է մեր վաճառված ապրանքների որակը», - նշել է Ֆրանսիս Ժելիբտերը:

Նա նշել է, որ ներկայիս դրությամբ ընկերությունն ունի շուրջ 510 հազ. բջջային կապի եւ 90 հազ. ինտերնետ-բաժանորդ: «Բաժանորդների թիվը 2012-ին էապես աճել է, ինչը թույլ է տվել մեզ ավելացնել ընկերության եկամուտները 40%-ով (7 մլրդ դրամ)», - ասել է ընկերության ղեկավարը: