16:55 | 13.02.13 | Նորություններ | 1273

Vertu-ն թողարկել է իր առաջին Android սմարթֆոնը

Շքեղ դասի հեռախոսներ արտադրող բրիտանական Vertu-ն թողարկել է Android համակարգով աշխատող իր առաջին սմարթֆոնը:

Vertu Ti-ն կարժենա €7900: Սարքը կունենա տիտանից կորպուս եւ սապֆիրե դիսփլեյ, սակայն չի աշխատի 4G ցանցում, գրում է BBC-ն:

Մինչեւ 2012թ. Vertu-ն պատկանում էր ֆիննական Nokia-ին եւ մասնագիտանում էր Symbian համակարգով թանկարժեք հեռախոսների արտադրության վրա:

«Մենք նախընտրել են Android-ը Windows-ին, քանի որ առաջինն ավելի կայացած օպերացիոն համակարգ է սմարթֆոնների համար: Ձեր սարքը պետք է հեշտ ինտեգրվի մյուսների հետ: Կարծում եմ, Windows Phone-ները կհասնեն հաջողության, սակայն իրենց շուկան դեռ փոքր է»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Փերի Օսթինգը:

Ընկերությունը, բնականաբար, չի աշխատում մասսայական շուկայի համար: Իր 10-ամյա պատմության ընթացքում Vertu-ն թողարկել է ընդամենը 326 հազ. հեռախոս:

Բոլոր սարքերը հավաքվում են ձեռքով եւ դրանց ներքնապատին գրվում է հավաքողի անունը եւ ստորագրությունը: