12:44 | 13.02.13 | Նորություններ | 7865

QIWI Wallet լիցքավորումը հասանելի է Հայաստանում

QIWI Wallet-ի օգտագործողները հնարավորություն են ստացել լիցքավորել իրենց հաշիվները Հայաստանի տարածքում` Telcell եւ MegaPay ավելի քան 800 տերմինալների միջոցով: 

QIWI Wallet-ի կոճակը գտնվում է «Դրամական համակարգեր» բաժնում: Վճարումը կատարելու համար անհրաժեշտ է հավաքել դրամապանակի համարը եւ մուտքագրել դրամը` միջոցները անմիջապես հաշվեհամարին կփոխանցվեն:

«Մենք ուրախ ենք աջակցել Հայաստանում QIWI Wallet-ի տարածմանը, քանի որ այդ ծառայությունը թույլ է տալիս վճարել ապրանքների եւ ծառայությունների համար, ինչպես նաեւ վճարումներ կատարել եւ գումարներ փոխանցել ողջ աշխարհով առանց հերթերի եւ թղթային քաշքշուկների», - ասել է «ԹելՍել» ՓԲԸ-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Սերգեյ Ուսնունցը: