14:12 | 05.02.13 | Նորություններ | 1167

    Էլ. առեւտրի միջոցով ձեռք բերված առաքանին կազմում է ՀՀ մտից փոստի մոտ 80%-ը

    2012թ. ընթացքում ռուսաստանցի հասցեատերերը արտասահմանից ստացել են մոտ 30 մլն առաքանի, որոնց մեծ մասը բաժին է ընկել արտասահմանյան ինտերնետ-խանութներից ձեռք բերված ապրանքներին:

    Հայաստանի վիճակագրության համար մեկնաբանություններ ստանալու համար Մեդիամաքս-ը դիմել է «Հայփոստ» ՓԲԸ մամուլի եւ հասարակության հետ կապերի ծառայություն:

    Այստեղ տեղեկացրել են, որ 2012թ.-ին Հայաստան մուտք է գործել մոտ 176 320 էլեկտրոնային առեւտրի միջոցով (Ebay, Amazon եւ այլն) ձեռք բերված առաքանի՝ մտից փոստի մոտ 80%-ը:

    Նախորդ տարվա համեմատ, նշված կայքերից առաքանիների քանակը ավելացել է մոտ 40 %-ով: Առաքանիների ամենամեծ ծավալը արձանագրվել է 2012թ. նոյեմբերին:

    Մուտք գործած ապրանքների միջին գնի վերաբերյալ Հայփոստ ընկերությունը   տեղեկատվություն չունի: