17:59 | 04.02.13 | Նորություններ | 6125

    ՄոբիԴրամ-ի մասնաճյուղերում կարելի է օգտվել «Անելիք» համակարգից

    ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից գործարկված ՄոբիԴրամ էլեկտրոնային վճարային համակարգի Երեւանի, Էջմիածնի եւ Արտաշատի մասնաճյուղերում (ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակները) կարելի է օգտվել «Անելիք» դրամական փոխանցումների համակարգի ծառայություններից, հայտնել են ընկերությունում:

    Մամլո ծառայությունում նաեւ տեղեկացրել են, որ համաձայն ՀՀ կենտրոնական բանկի՝ CONTACT վճարային համակարգի՝ Հայաստանում լիցենզիայի կասեցման մասին որոշման, այս համակարգի ծառայությունները ՄոբիԴրամի մասնաճյուղերում այլեւս չեն տրամադրվում:

    Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել ՄոբիԴրամի թեժ գիծ` 444 կամ 093 29 74 44: