10:26 | 31.01.13 | Նորություններ | 3216

Բջջային օպերատորների վճարած հարկերն աճել են 7.4%-ով

2012թ-ին Հայաստանի 3 բջջային օպերատորները 35,9 մլրդ դրամի հարկ են վճարել, ինչը 2.5 մլրդ-ով կամ 7.4%-ով ավել է 2011թ. նույն ցուցանիշից: 

Ղ-Տելեկոմ ընկերությունը (VivaCell-MTS ապրանքանիշ) 3-րդ տեղն է զբաղեցրել 100 խոշորագույն հարկատուների ցանկում վճարված հարկերի ծավալով: Ընկերության կողմից 2012-ի հունվար-դեկտեմբերին վճարված հարկերի ընդհանուր ծավալը 21 մլրդ 672.9 մլն դրամ է կազմել:

5-րդ տեղում է Արմենտել-ը (Beeline ապրանքանիշ), որը վճարել է 11 մլրդ 403.4 մլն դրամի հարկ:

32-րդ տեղը զբաղեցրել է Օրանժ Արմենիա-ն, որը 2 մլրդ 804 մլն դրամի հարկեր է վճարել:

2012-ին 100 խոշորագույն հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարող ընկերություններից ընդգրկվել են Ucom-ը (53-րդ տեղ, 1 մլրդ 735 մլն դրամ) եւ Ռոստելեկոմ ապրանքանիշով գործող ՋԻ-ԷՆ-ՍԻ-ԱԼՖԱ-ն (93-րդ տեղ, 1 մլրդ 12 մլն դրամ):