11:08 | 29.01.13 | Նորություններ | 3141

ABBYY-ը ԱՊՀ եւ Վրաստանի պետական լեզուների էլեկտրոնային բառարան կստեղծի

ABBYY ընկերությունը հայտարարել է Lingvo-ի հիմքի վրա ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ համատեղ ԱՊՀ եւ Վրաստանի պետական լեզուներով էլեկտրոնային բառարանի ստեղծման մասին: 

Յուրահատուկ լեզվական կառուցվածքի շնորհիվ բառարանը կօգնի գտնել բառերի եւ արտահայտությունների ամենաճշգրիտ թարգմանությունը:

«Նման նախագծերին անհրաժեշտ է աջակցել ոչ միայն պետական, այլ նաեւ ազգային լեզուների մասով: Մենք ուրախ ենք, որ ABBYY տեխնոլոգիաները կարող են աջակցել դրան»,- ասել է ABBYY ընկերությունների խմբի նախագահ եւ գլխավոր տնօրեն Սերգեյ Անդրեւը: