17:34 | 25.01.13 | Նորություններ | 2070

    Երեւան-Գյումրի գնացքում կլինի անվճար Wi-Fi

    Շուտով Երեւան-Գյումրի էլեկտրագնացքում կգործի անվճար Wi-Fi կապ:

    Ինտերնետը հասանելի կլինի նաեւ միջազգային գնացքների ննջավագոններում եւ բարձր հարմարավետության կուպեներում, այսօր ասել է Հարավկովկասյան երկաթուղու ուղեւորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը:

    Նա տեղեկացրել է, որ 2013 թվականին Երեւանի վագոնալոկոմոտիվային դեպոյում վերանորոգում կանցնեն միջազգային գնացքների 9 վագոն եւ 2 էլեկտրագնացք: