09:12 | 24.01.13 | Նորություններ | 1248

    Mozilla-ն պատմել է Firefox համակարգով առաջին սմարթֆոնների մասին

    Mozilla-ն մանրամասներ է հրապարակել Firefox օպերացիոն համակարգով իր առաջին սմարթֆոնների մասին:

    Սարքերն արտադրվելու են իսպանական Geeksphone ընկերության կողմից:

    Օպերացիոն համակարգը հիմնված է HTML5 վեբ ծրագրավորման լեզվի վրա, ինչն ըստ Mozilla-ի ավելի մեծ ազատություն է տալիս ծրագրեր գրողներին, քան այլընտրանքները:

    Ներկայացված 2 մոդելները օժտված են 3.5 եւ 4,3 դյույմ դիսփլեյներով, 3 եւ 8 մեգապիքսելանոց տեսախցիկներով ու Qualcomm-ի Snapdragon S1 եւ
    Snapdragon S4 պրոցեսորներով:

    Նոր սարքերը վաճառքում կհայտնվեն հաջորդ ամսվա մեջ, դրանց գինը դեռ չի հրապարակվել: