14:03 | 18.01.13 | Նորություններ | 3797

    Արդեն կարելի է հայտեր ներկայացնել վենչուրային ֆինանսավորում ստանալու համար

    Վենչուրային ֆինանսավորում ներգրավել ցանկացողները արդեն կարող են  մեզ  ներկայացնել իրենց բիզնես-ծրագրերը, այսօր ասել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (որին կից ստեղծվում է Հայաստանի առաջին վենչուրային ֆոնդը) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

    Նա նշել է, որ ներկայումս հիմնադրամը դեռ գրանցման փուլում է, սակայն սկսելու է գործել մոտակա ամիսներին, հետեւաբար, արդեն կարող է հայտեր դիտարկել:

    ՏՏ-ոլորտի համար նախատեսված Հայաստանի առաջին վենչուրային հիմնադրամը ստեղծվում է $6 մլն հիմնադիր կապիտալով, սակայն, Բագրատ Ենգիբարյանի խոսքերով, ընթացիկ տարում նախատեսվում է ներգրավել եւս $40 մլն: