16:46 | 14.01.13 | Նորություններ | 2014

Հայաստանի ներկայացուցիչները կարող են դրամաշնորհ ստանալ «Կասպերսկու Լաբորատորիա»-ից

«Կասպերսկու լաբորատորիան»-ն հայտարարել է երիտասարդ գիտնականների համար դրամաշնորհների նորացված ծրագրի մեկնարկի մասին` տեղեկատվական անվտանգության ոլորտում գիտա-հետազոտական նախագծերի իրականացման համար:

Այժմ ծրագրին կարող են մասնակցել ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ԱՊՀ այլ երկրների քաղաքացիները, այդ թվում` Հայաստանի:

Բոլոր դիմորդներին կառաջարկվի ընտրել ուսումնասիրության համար արդիական խնդիրներից մեկը ՏՏ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են չարակամ եւ պոտենցիալ անցանկալի ծրագրերի դասակարգումը, կիբեր վտանգների հայտնաբերման եւ վերլուծության մեթոդները, կորպորատիվ միջավայրում տեղեկատվական անվտանգությունը, բովանդակության վերլուծությունը, շարժական սարքերի անվտանգությանը:

Հինգ լավագույն գաղափարների հեղինակները կկարողանան իրականացնել դրանք «Կասպերսկու Լաբորատորիա»-ի անմիջական մասնակցությամբ եւ աջակցությամբ. այդ նպատակով ընկերությունը յուրաքանչյուր հաղթողին 100 հազար ռուբլի կտրամադրի:

Դրամաշնորհները ստանալու դիմումներն ընդունվում են մինչեւ 2013 թվականի մարտի 18-ը academy@kaspersky.com հասցեով:

Հաղթողները կհայտարարվեն ապրիլի 15-ին: Նախագծերի մշակմանը կտրամադրվի  7 ամիս: Գիտական հետազոտությունների արդյունքները կներկայացվեն 2013 թ դեկտեմբերի 2-ին Մոսկվայում: