10:16 | 14.01.13 | Նորություններ | 1234

Ինքնասպան է եղել RSS-ի համահիմնադիր 26-ամյա Ահարոն Շվարցը

Երեւան/Մեդիամաքս/. Ինտերնետի ազատությունը պաշտպանող հայտնի ակտիվիստ, Reddit վեբկայքի եւ RSS-ի համահեղինակ 26-ամյա Ահարոն Շվարցն ինքնասպան է եղել, գրում է BBC-ն:

Շվարցի մարմինը հայտնաբերվել է նյու-յորքյան իր բնակարանում հունվարի 11-ին: Նյու-Յորքի գլխավոր դատաբժշկի մամլո խոսնակն ասել է Associated Press-ին, որ Շվարցն ինքնասպան էր եղել կախվելու ճանապարհով:

Ահարոն Շվարցը սկսել էր ծրագրավորել մանուկ հասակից եւ 14 տարեկանում համահեղինակել էր RSS-ի առաջին տարբերակը: Այնուհետեւ նա համահեղինակել է Reddit հանրահայտ ագրեգատորը, որը լքելուց հետո դարձել է ինտերնետի ազատությունը պաշտպանող ակտիվիստ:

Վերջերս նրան հաքերության մեղադրանքներ էին ներկայացվել եւ մեկ ամսից պետք է տեղի ունենար իր դատավարությունը:   
 
Շվարցը մեղադրվում էր օնլայն JSTOR արխիվից միլիոնավոր ուսումնական նյութերի ապօրինի ներբեռնելու մեջ, որոնք նա նախատեսում էր անվճար տարածել:

WWW պրոտոկոլի հիմնադիր բրիտանացի Թիմ Բերթերս-Լին դեպքի կապակցությամբ մեծարել է Շվարցին իր Թվիթերում, գրելով, որ աշխարհը կորցրեց իր իմաստուններից մեկին: