17:33 | 11.01.13 | Նորություններ | 918

Windows Messenger-ը մարտի 15-ին կդադարի գոյություն ունենալ

Microsoft-ն այս տարվա մարտի 15-ին կդադարեցնի իր Windows Live Messenger-ի սպասարկումը:

Այդ օրվանից Messenger-ն այլեւս չի աշխատի եւ օգտագործողները պետք է անցնեն Skype-ի, հայտնել է կորպորացիան Messenger-ի իր բոլոր օգտատերերին ուղարկված նամակում, գրում է BBC-ն:

Ծառայության փոփոխությունը Microsoft-ի կողմից 2011-ին Skype-ի ձեռքբերման հետեւանք է: Կորպորացիան գնել էր Skype-ը $8.5 մլրդ-ով:

Դեպի Skype գաղթելը հեշտացնելու համար Messenger-ում տեղադրվել է կոճակ, որին սեղմելիս Messenger-ը հեռացվում է համակարգչից, իսկ փոխարենը ներբեռնվում եւ տեղադրվում է Skype:

Microsoft-ի Windows Live Messenger հաղորդակցման ծրագիրը գործարկվել է 1999-ին MSN Messenger անվանման տակ: Ծառայության ամսական օգտագործողների թիվը գնահատվում է 300 մլն:

Չինաստանը կմնա միակ շուկան, որտեղ Messenger-ը կշարունակի գործել, քանի որ այնտեղ ծրագիրը գործում է հատուկ լիցենզիայով: