00:24 | 24.12.12 | Նորություններ | 1181

Աշտարակում այսօր կբացվի Ռոստելեկոմի հայաստանյան երկրորդ վաճառասրահը

Երեւան/Մեդիամաքս/. Աշտարակում այսօր կբացվի Ռոստելեկոմի կապի ծառայությունների երկրորդ հայաստանյան վաճառքի սրահը՝ Աբովյան քաղաքից հետո:

Առաջին փուլում մանրածախ վաճառքն իրականացվելու է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետ ծառայությունների մատուցմամբ, քիչ ուշ ծառայությունների շարքը կհամալրի նաեւ ինտերակտիվ հեռուստատեսության ծառայությունը, հայտնել են ՋիԷնՍի Ալֆա ընկերությունում (ապրանքանիշը՝ Ռոստելեկոմ):

«2012թ. դեկտեմբերին  մեր ընկերությունը սկսում է կապի ծառայությունների վաճառքը ՀՀ տարածքում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո: Կապի ծառայությունների առաջին վաճառքի սրահը բացվել է Աբովյան քաղաքում, իսկ այսօրվանից «Ռոստելեկոմ» ծառայություններից օգտվելու հնարավորություն են ստանում նաեւ Աշտարակ քաղաքի բնակիչները: Առաջիկա ամիսների ընթացքում նախատեսվում է բացել եւս նմանատպ 8 սրահներ հանրապետության տարբեր քաղաքներում», - ասել է ՋիԷնՍի-Ալֆա-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: