04:39 | 21.12.12 | Նորություններ | 991

Գործարկվել է iLike.am նոր սոցիալական հարթակը

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր գործարկվել է iLike.am սոցիալական հարթակը, որտեղ մարդիկ հեշտությամբ կկարողանան գտնել տեղեկատվություն իրենց հետաքրքրող ծառայության կամ մասնագետի մասին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, iLike-ը 2011 թվականին կայացած «Մարդամեջ» սոցիալական նորարարության առաջին ճամբարի հանդիսատեսի աջակցության մրցանակը ստացած ծրագիրն է:

Հարթակը թույլ է տալիս գտնել եւ տեղադրել տեղեկատվություն տարբեր մասնագետների ու ծառայությունների մասին, դասակարգել ծառայությունները եւ մասնագետներին ըստ ոլորտների, ինչպես նաեւ քարտեզի վրա ցույց տալ նրանց գտնվելու վայրը։

Կայքի մոդերատորները կստուգեն տեղադրված հայտարարությունների հավաստիությունը, իսկ օգտատերերը կկարողանան քվեարկել տվյալ մասնագետի ծառայությունների որակի համար՝ սեղմելով iLike կոճակը:
Սոցիալական նոր հարթակը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության շնորհիվ: