02:55 | 21.12.12 | Նորություններ | 1359

Learn Armenian ծրագիրն արդեն հասանելի է iPhone-ի համար

Երեւան/Մեդիամաքս/. Learn Armenian ծրագիրն արդեն հասանելի է iPhone-ի համար:

Ինչպես Մեդիամաքս-ին հաղորդել է ծրագրի համահեղինակ, ZyabS ընկերության ղեկավար Սամվել Հովհաննիսյանը, ծրագրի շնորհիվ կարելի է սովորել գրել, կարդալ, արտասանել հայոց այբուբենի տառերը, ինչպես նաեւ 200-ից ավել բառ եւ 38 բանաստեղծություն:

Ծրագիրը կարելի է ներբեռնել այս հղումով` https://itunes.apple.com/us/app/learn-armenian/id546243798?mt=8:

«Մի քանի ամիս է, ինչ ծրագիրը հասանելի էր iPad-ի համար: Այսօրվանից այն հասանելի են նաեւ iPhone-ի օգտատերերի համար»,- ասել է Սամվել Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով, iPad-i համար նախատեսված տարբերակը ներբեռնել են աշխարհի տարբեր երկրներից՝ Կանադայից մինչեւ Շրի Լանկա, եւ անգամ Ադրբեջանում: 

«Հատուկ ուշադրություն ենք դարձնում բառերի ճիշտ արտասանությանը, ծրագրի գեղարվեստական ձեւավորմանը: Այն իրականացրել է Երեւանի լավագույն մասնագետներից մեկը` Դավիթ Մարգարյանը: Նկարազարդումներ անելիս օգտվել ենք հիմնական երկրաչափական մարմիններից եւ գույներից, որպեսզի երեխայի աչքն ավելի հեշտ ընկալի»,- պատմել է ծրագրի համահեղինակը: