04:19 | 19.12.12 | Նորություններ | 2277

Երեւանում բացվել է երկու նոր Beeline բջջային կապի կենտրոն

Երեւանում բացվել է  Beeline բջջային կապի երկու նոր կենտրոն`  Կիեւյան փողոց 18/1 եւ Խանջյան փողոց 35 հասցեներում, հայտնել են Արմենտելում:

Նոր բջջային կապի կենտրոնները կաշխատեն երկուշաբթից ուրբաթ` ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ը եւ կսպասարկեն հաճախորդներին Beeline բջջային կապին վերաբերող բոլոր հարցերով, մասնավորապես` SIM-քարտերի ձեռքբերում, սակագնային փաթեթի փոփոխում, բջջային ինտերնետի միացում եւ այլն: Նոր բջջային կապի կենտրոնների բացման գործընթացն իրականացվում է բաժանորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է 2012թ-ի նոյեմբերին:

2012թ-ի դեկտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի տարածքում գործում է 79 Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակ եւ 7 Beeline բջջային կապի կենտրոն: