05:36 | 13.12.12 | Նորություններ | 1238

Տիգրան Սարգսյանը այցելել է MIT եւ հուշամեդալ է հանձնել Նուբար Աֆեյանին

Երեւան/Մեդիամաքս/. Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան (MIT):

Կառավարության ղեկավարը շրջել է համալսարանում եւ ծանոթացել  տեխնոլոգիական այն նորարարություններին, որոնք իրականացվում են ուսումնական հաստատությունում:

Տիգրան Սարգսյանը հանդիպել է նահանգի համալսարաններում կրթություն ստացող հայազգի ուսանողներին, պատասխանել նրանց հուզող հարցերին:

Կայացել է նաեւ ՀՀ վարչապետի եւ Բոստոնի հայ համայնքի հանդիպումը, որի ժամանակ Flagship Ventures ընկերության նախագահ Նուբար Աֆեյանը հայրենանվեր գործունեության համար խրախուսվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: