06:32 | 12.12.12 | Նորություններ | 735

Ռուսաստանը «երկդիսփլեյ» սմարթֆոն է արտադրել

Երեւան/Մեդիամաքս/. Ռուսաստանյան Yota Devices ընկերությունը նախագծել է սեփական սմարթֆոնը՝ հիմնված Android համակարգի վրա, գրում է RBK-ն:

Հեռախոսն ունի 2 դիսփլեյ՝ գունավոր եւ մոնոքրոմ: Վերջինս կորպուսի հետին պատը կատարված է E-link  տեխնոլոգիայով:

Նման դիսփլեյը ծախսում է 3 անգամ ավելի քիչ էներգիա, թույլ է տալիս հաղորդագրություններ ստանալ եւ ուղարկել, էլեկտրոնային գրքեր ընթերցել եւ այլն: Սարքը GSM եւ 3G-ից բացի աշխատում է նաեւ LTE ցանցում եւ ունի 12-մեգապիքսելանոց ֆոտոխցիկ: 

Երկու դիսփլեյներն էլ պատրաստված են լինելու Сorning Gorilla Glass նոր տեսակի գերդիմացկուն ապակուց:

Yota Devices-ի տնօրեն Վլադիսլավ Մարտինովը սարքը հեղափոխական է համարում են համոզմունք հայտնում, որ 20 հազ. ռուբլի (270 հազ. դրամ) մանրածախ գնի պարագայում այն կարող է զգալի տեղ զբաղեցնել սմարթֆոնների համաշխարհային շուկայում:

Նոր սմարթֆոնի ստեղծմանն ուղղվել է $25 մլն: Ռուսաստանում եւ արտերկրում սմարթֆոնի վաճառքների մեկնարկը նախատեսված է 2013թ. երկրորդ կեսին: