Երեւան/Մեդիամաքս/. 26-ամյա Ռիմա Փոլոյանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանից ստացավ շքեղ Շեվրոլե Կամարո ավտոմեքենայի բանալին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում դեկտեմբերի 6-ին խաղարկություն էր կայացել բաժանորդների միջեւ, որի ընթացքում հայտնի էր դարձել «Chevrolet Camaro» ավտոմեքենա, ինչպես նաեւ այլ արժեքավոր նվերները շահածների անունները, հայտնել են ընկերությունում:
Խաղարկությանը մասնակցելու համար, ըստ կանոնների, մինչեւ ս.թ. դեկտեմբերի 1-ն անհրաժեշտ էր գնել «ՄՏՍ կոնեկտ», «Ինտերնետ էքսպրես» USB մոդեմ կամ E960 3G Wi-Fi երթուղիչ, բաժանորդագրվել «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+», «ՄՏՍ կոնեկտ 256», «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», ինչպես նաեւ «Home-Zone Turbo» կամ «Office-Zone» սակագնային պլաններից մեկին` մեկ տարով, եւ մոդեմը ստանալ անվճար: Խաղարկությանը հնարավոր էր մասնակցել նաեւ «Աշխատանքային օր» փաթեթին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում:
Հաղթողներն ընտրվել էին համակարգչային ծրագրով` պատահական ընտրությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում այսօր կայացել է նվերների հանձնման հանդիսավոր արարողությունը:
132 բաժանորդներից 18-ը ստացան MTS Touch 551 հեռախոս, 57-ը` MTS Ego սմարթֆոն, 30-ը` BlackBerry® BoldTM 9700, 20-ը` Google Nexus S բջջային հեռախոս, իսկ յոթը` HTC Flyer պլանշետային համակարգիչ: