Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը
06:20 | 11.12.12 | Նորություններ | 3126
Երեւան/Մեդիամաքս/. Orange-ն այսօր տեղեկացրել է, որ մինչեւ հունվարի 31-ը զանգեր ստանալով արտերկրից՝ Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդները որպես ամանորյա նվեր կստանան անվճար րոպեներ, որոնք կարող են օգտագործել արտերկիր զանգահարելու համար:
Յուրաքանչյուր երկուշաբթի Orange-ի բաժանորդները կստանան 2 անվճար րոպե արտերկիր զանգահարելու համար` նախորդ շաբաթվա ընթացքում կուտակային 5-ից մինչեւ 10 րոպե տեւողությամբ միջազգային զանգեր ստանալու դեպքում, եւ 5 րոպե` 10 եւ ավելի րոպե տեւողությամբ զանգերի դեպքում: Նվեր րոպեները հնարավոր կլինի օգտագործել բոլոր միջազգային ուղղություններով զանգահարելու համար (բացառությամբ այն երկրների, որոնք ներառված են Միջազգային գոտի 9 եւ 10-ում):
Անվճար կուտակած րոպեները կարելի է օգտագործել մինչեւ փետրվարի 15-ը:
«Մենք հուսով ենք, որ այս առաջարկի շնորհիվ Հայաստանի բոլոր այն բնակիչները, ում ընտանիքի ինչ-որ անդամ արտերկրում է, իրենց ավելի մոտ զգան նրանց հետ», -ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Orange-ն անակնկալ ունի նաեւ նրանց համար, ովքեր պատրաստվում են Ամանորն անցկացնել Եգիպտոսում, Հորդանանում, Թաիլանդում եւ Թուրքիայում: Դեկտեմբերի 21-ից մինչեւ հունվարի 13-ը Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդների համար մուտքային մեկ րոպեի արժեքը այդ երկրներում կլինի ընդամենը 55 դրամ: Սակագնից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել ռոմինգը` հավաքելով *121#:
Իրավաբանական անձիք չեն կարող օգտվել այս երկու նոր առաջարկներից:
Մանրամասների համար այցելեք http://orangearmenia.am/promos/: