05:17 | 11.12.12 | Նորություններ | 2205
«ԱրմԹեք-2012» համաժողովի շրջանակում ՀՀ կառավարության եւ «Ինթել» ընկերության միջեւ կնքվել է հուշագիր՝ Հայաստանում գիտահետազոտական կենտրոն հիմնելու մասին:
ՀՀ կառավարությունը համաժողովի շրջանակում Հայաստանում չիպերի գործարան հիմնելու մասին հուշագիր է կնքել «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության հետ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Սիլիկոնյան Հովտում աշխատող հայազգի երիտասարդ մասնագետների հետ, որոնցից շատերն ունեն սեփական փոքր եւ միջին բիզնեսներ, մի մասն էլ աշխատում է հանրահայտ ՏՏ ձեռնարկություններում: