03:27 | 08.12.12 | Նորություններ | 1022
Այսօր Երեւանում մեկնարկել է «ArmNet 2012» միջազգային երրորդ կոնֆերանսը՝ «Բրենդեր եւ թվային տեխնոլոգիաներ» թեմայով եւ «ArmNet Awards» համահայկական վեբ-մրցանակաբաշխությունը:
Ինչպես ասել է Orange Armenia-ի մարկետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը, ArmNet-ը արդեն կայացած միջոցառում է Հայաստանում, քանի որ ամփոփում է այս ոլորտի մասնագետների ողջ տարվա աշխատանքը: Այս անգամ սահմանված է հատուկ մրցանակ Orange-ի կողմից՝ լավագույն բջջային հավելվածի համար:
Այս տարի «ArmNet 2012» մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 540 կայքեր, բլոգեր եւ անձնական էջեր:
Instid Russia փորձագետ Անտոն Մերկուրովը հույս է հայտնել, որ ինտերնետի զարգացման շնորհիվ հնարավոր կլինի մեծացնել զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան:
Google Russia նախագծերի ղեկավար Իլյա Սիդորովը Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է, որ ինտերնետը շատ արագ տեմպերով առաջընթաց է ապրում Հայաստանում եւ հետ չի մնում առաջատար միջազգային միտումներից:
Այսօր երեկոյան հայտնի կդառնան «ArmNet 2012»-ի հաղթողները հետեւյալ անվանակարգերում`
- Դիզայն եւ հարմարավետություն;
- Նորարարություն;
- Տեխնիկական կատարում;
- Բովանդակություն;
- Տարվա առաջընթաց;
- Հասարակական ազդեցություն:
- Գլխավոր մրցանակ (բոլոր անվանակարգերում առավելագույն ձայներ հավաքած կայքը);
- Ժողովրդական ընտրություն (SMS քվեարկության միջոցով);
- Orange-ի մրցանակ` լավագույն բջջային հավելվածի համար:
ArmNet Awards 2012-ի շարքի կազմակերպիչներն են Maeutica ընկերությունը, Orange Armenia ընկերությունը եւ «Հայաստանի Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ն: