07:39 | 07.12.12 | Նորություններ | 3268
Երեւան/Մեդիամաքս/. Դեկտեմբերի 5-ից 7-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երեւանի եւ մարզերի 27 ուսանողների համար կազմակերպել էր եռօրյա դասընթաց`ռադիո հասանելիության ցանցերի եւ փոխմիացման ենթահամակարգերի, տեղանքների շահագործման եւ սպասարկման թեմաներով:
Դպրոցի առաջին օրը նվիրված էր ռադիո հասանելիության ցանցերին եւ փոխմիացման ենթահամակարգերին: Ուսանողները ծանոթացան բջջային (GSM), ռադիո հասանելիության ցանցերի (RAN), ինչպես նաեւ տնային ռեգիստրի (HLR) եւ շարժական կապի համակցման կենտրոնի (MSC) տեխնոլոգիաների պատմությանը:
Հաջորդ երկու օրվա ընթացքում ուսանողներին ներկայացվեցին տեղանքների շահագործման եւ սպասարկման առանձնահատկությունները: Ուսանողները նաեւ այցելեցին մոտակա բազային կայան:
Դասընթացի ավարտին ուսանողներին շնորհվեցին ավարտական վկայականներ:
Տեխնիկական դպրոցը կազմակերպվել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կարիերայի զարգացման ծրագրի շրջանակում: