06:49 | 07.12.12 | Նորություններ | 3992

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը զգուշացնում է ցանցի վերազինման պատճառով հնարավոր անհարմարությունների մասին

    Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը Արագածոտնի եւ Շիրակի մարզերում իրականացնում է բջջային ցանցի ընդլայնման, զարգացման եւ վերազինման մեծածավալ աշխատանքներ`  թողունակությունը մեծացնելու եւ հնարավորություններն ընդլայնելու նպատակով, հայտնել են ընկերությունում:

    Ցանցի կատարելագործման աշխատանքներով պայմանավորված` դեկտեմբերից մինչեւ 2013թ. հունվարի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում հնարավոր են որոշ անհարմարություններ` զանգեր կատարելու եւ ստանալու, կարճ հաղորդագրություններ (SMS) ուղարկելու եւ ստանալու, ինչպես նաեւ` համացանցից օգտվելու ժամանակ:

    Բաժանորդներին անհարմարություններից հնարավորինս զերծ պահելու նպատակով, ցանցի կատարելագործման աշխատանքները կիրականացվեն կեսգիշերից հետո:

    Ընկերությունը հավաստիացնում է, որ վերը նշված բոլոր աշխատանքները կիրականացվեն հնարավորինս արագ եւ հայցում է իր բաժանորդների ներողամտությունը` հնարավոր անհարմարությունների համար: