02:26 | 29.11.12 | Նորություններ | 1328

Վարչապետն առաջարկում է վարորդներին խախտումների մասին տեղեկացնել նաեւ SMS-ի միջոցով

Երեւան: Մեդիամաքս: Հնարավոր է, որ երթեւեկության կանոնների խախտման դեպքում վարորդները տեղեկացվեն այդ մասին SMS հաղորդագրության միջոցով:

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանին ասել է, որ Հայաստանում բացված Microsoft-ի ՏՏ ակադեմիայի սաները մշակել են մի ծրագիր՝ երթեւեկության կանոնների խախտման տեղեկացման վերաբերյալ:

«Այս ծրագիրն ամբողջությամբ պատրաստ է, մնում է տվյալների բազա ստեղծել», - ասել է վարչապետը:

Արթուր Օսիկյանն ասել է, որ SMS-ի միջոցով վարորդների տեղեկացման ծրագիրը պետք է ուսումնասիրվի եւ քննարկվի: