00:50 | 14.11.12 | Նորություններ | 1908

Հայտնի բլոգերը հայտնել է, որ Skype-ը խոցելի է

Երեւան/Մեդիամաքս/. Ռուսաստանցի հայտնի բլոգեր եւ ստարտաթ-մենեջեր Անտոն Նոսիկն այսօր հայտնել է, որ իր Skype-ի աքաունթը կոտրել են: 
 
«Հենց նոր իմ Skype-ը կոտրեցին` օգտագործելով սերվիսի սկզբունքային խոցելիությունը, որը թույլ է տալիս երրորդ անձանց ստանալ յուրաքանչյուր աքաունթի համար գաղտնաբառի փոփոխման կոդ պատահական ընտրված փոստային հասցեին», - իր բլոգում գրել է Անտոն Նոսիկը:

Նա նշել է, որ ընթացիկ գրառումը կոտրվել է առանց սերվիսը կոտրելու եւ առանց գաղտնաբառեր ընտրելու:

«Պաշտպանվելու միայն մեկ միջոց է մտքիս գալիս. գրանցել Skype աքաունթը այնպիսի էլեկտրոնային փոստի հասցեից, որը ոչ մի տեղ չի երեւացել, եւ հայտնի է բացառապես սեփականատիրոջը», - նշել է Նոսիկը: