08:32 | 01.11.12 | Նորություններ | 2997

Orange-ը շուրջ 60%-ով ավելացրել է գերարագ ինտերնետի ծավալները

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ը շուրջ 60%-ով ավելացրել է Ինտերնետ Հիմա եւ Myfi ծառայությունների բոլոր սակագնային պլաններում ներառված գերարագ ինտերնետի փաթեթները:

Առաջարկը վերաբերում է ինտերնետի բոլոր բաժանորդներին` եւ նրանց, ովքեր արդեն օգտվում են Orange-ի ծառայություններից, եւ նրանց, ովքեր դեռ նոր պիտի միանան:

Այսպիսով, Ինտերնետ Հիմա 6,000 սակագնային պլանին միանալով` բաժանորդները կստանան գերարագ ինտերնետի 3ԳԲ փաթեթ նախկին 2-ի փոխարեն, 9,000-ի դեպքում` 10ԳԲ նախկին 6-ի փոխարեն, 11,000-ի դեպքում` 20ԳԲ նախկին 11-ի փոխարեն, իսկ 20,000-ի դեպքում` 40ԳԲ նախկին 24-ի փոխարեն:

Orange-ն առաջարկում է նաեւ ձեռք բերել մինչեւ 21.6 Մբ/վ արագություն ապահովող մոդեմը մեկ դրամով` Ինտերնետ Հիմա 9000 եւ ավելի բարձր սակագնային պլաններին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում: Մոդեմը կարելի է ձեռք բերել նաեւ առանց բաժանորդագրության` 22 000 դրամով: Ինտերնետ Հիմա 6000 սակագնային պլանին 12 ամսով միանալիս բաժանորդները 1 դրամով ձեռք կբերեն 14.4 Մբ/վ արագություն ապահովող մոդեմ, ինչպես նախկինում:

Առաջարկի բոլոր մանրամասները կարելի է գտնել Orange-ի վեբ-կայքում: