07:22 | 01.11.12 | Նորություններ | 3136

Beeline-ը սպասարկման գրասենյակ է բացել Ջրվեժում

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏելը (Beeline ապրանքանիշ) հայտնել է Երեւանի Ջրվեժ միկրոշրջանում Beeline վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակի բացման մասին:

Նոր գրասենյակը գտնվում է Քոչինյան փողոց 9/4 հասցեում: Գրասենյակը կաշխատի երկուշաբթից ուրբաթ` ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ը, շաբաթ` 10:00-ից մինչեւ 15:00-ը, հանգստյան օրը` կիրակի:

«Բացելով Beeline վաճառքի եւ սպասարկման 25-րդ գրասենյակը մայրաքաղաքում` ԱրմենՏելը նպատակ ունի ընկերության ծառայություններն էլ ավելի մոտեցնել հաճախորդներին: Գրագիտություն եւ քաղաքավարիություն, հարմարավետություն եւ անհատական մոտեցում յուրաքանչյուր բաժանորդին. ահա այն հիմանկան չափորոշիչներն, որոնցով մենք առաջնորդվում ենք հաճախորդների սպասարկման ոլորտում: Մոտ ապագայում պատրաստվում ենք  ավելացնել վաճառքի եւ սպասարկման գրասենյակների քանակը եւ ներդնել սպասարկման նորագույն մեթոդներ», - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

Նոր գրասենյակը 25-րդն է մայրաքաղաքում, իսկ Հայաստանի տարածքում գործում է Beeline վաճառքի եւ սպասարկման 82 գրասենյակ: