02:13 | 24.10.12 | Նորություններ | 7862
Երեւան/Մեդիամաքս/. Հոկտեմբերի 22-ից Avon ներկայացուցիչները հնարավորություն են ստացել վճարել պատվերների համար Telcell եւ MegaPay վճարային տերմինալների միջոցով:
Տերմինալի միջոցով վճարելու համար սարքի էկրանին անհրաժեշտ է ընտրել «Ծառայությունների վճարում», այնուհետեւ «Այլ օպերատորներ» եւ մենյուում ընտրել Avon ընկերությունը, մուտքագրել ներկայացուցչի համարը եւ անհրաժեշտ գումարը: Մուտքագրված գումարը միանգամից համալրվում է ներկայացուցչի հաշվին:
Այժմ Avon-ի ներկայացուցիչներից վճարում իրականացնելու համար չի պահանջվում լրացնել վճարման հանձնարարական, վճարման մասին տեղեկատվությունը փոխանցվում է Avon ընկերություն օն-լայն ռեժիմում:
Հայաստանի տարածքում 24/7 ռեժիմով աշխատում են ավելի քան 800 ինքնասպասարկման տերմինալներ: Ընկերությունում նշել են, որ վճարման գործընթացը տեւում է ոչ ավել, քան 1 րոպե: