09:32 | 17.10.12 | Նորություններ | 1474
Երեւան/Մեդիամաքս/. Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում նոյեմբերի 5-ից կանցկացվի «Մոբայլ ծրագրավորման եւ iOS» դասընթաց:
Դասընթացի հիմնական նպատակն է օգնել մոբայլ/iOS ծրագրավորողներին ձեռք բերել նոր գիտելիքներ եւ փորձ, հայտնել են կենտրոնում:
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան հասկանալ արագ զարգացող iPhone ծրագրավորման լեզուն պրակտիկ ծրագրավորման փորձերի միջոցով, հնարավորություն կունենան ծանոթանալ բոլոր հմտություններին եւ ժամանակ խնայող կոդավորումներն, ավելի արագ կաշխատեն Xcode and Interface Builder-ում, կսովորեն iPhone-ի ծրագրավորման հիմունքները (կարգավորել եւ ղեկավարել iPhone հրահանգերը, կոճակները, աղյուսակները, ինչպես նաեւ աշխատել iPhone-ի մենյուի, նավիգացիոն համակարգի եւ այլ UI բաղադրիչների հետ), ինչպես նաեւ PhoneGap (iOS) բազայի վրա պլատֆորմ անկախ մոբայլ ծրագրավորման սկզբունքներին:
Դասընթացի արդյունքում մասնակիցները հիմնավոր գիտելիքներ ձեռք կբերեն iPhone, iPad եւ iPod սարքավորումների համար աշխատածրագրեր (applications) կյանքի կոչելու, ինչպես նաեւ արդեն մշակած աշխատածրագրերը կատարելագործելու համար:
Դասընթացի կտեւի մինչեւ նոյեմբերի 28-ը երկուշաբթի եւ չորեքշաբթի օրերը ժամը 18:00-ից 21:00-ը: Դասընթացի լեզուն հայերեն է, արժեքը՝ 25 000 դրամ:
Դասընթացի եւ մասնակցության պայմանների մասին մանրամասն տեղեկատվության համար անհրաժեշտ է այցելել այստեղ: Գրանցվելու համար պետք է լրացնել համապատասխան հայտ` այցելելով http://www.aitc.am/eng/online_registration/ նոյեմբերի 2-ը: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել մեզ +374 10 55 68 10 հեռախոսահամարով:
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն համապատասխան վկայականներ: