06:04 | 16.10.12 | Նորություններ | 1103

Երեւանում քննարկում են տերահերցային տեխնոլոգիաների ու անլար հաղորդակցության խնդիրները

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «ԳԲՀ եւ Տերահերցային տեխնոլոգիաներ ու անլար Հաղորդակցություն» (Microwave and THz Technologies and Wireless Communications) երկօրյա միջազգային գիտաժողովը: 

Գիտաժողովի հիմնական թեմաներն են՝

-Տերահերցային աղբյուրներ, դետեկտորներ, ալիքատարներ եւ լոկալիզացիա (տեղայնացում);

- ԳԲՀ անտենաներ, ակտիվ եւ պասսիվ սարքեր;

- ԳԲՀ եւ Տերահերցային ալիքների կիրառությունները կենսաբժշկական եւ ռադարային տեխնոլոգիաներում, ինչպես նաեւ հեռակառավարման մեջ;

- Անլար (wireless) հաղորդակցություն եւ հարակից տեղեկատվական տեխնոլոգիաներ:

Գիտաժողովին մասնակցում են Ճապոնիայի Նագոյայի համալսարանից պրոֆեսոր Կ. Կավազեն, Ճապոնիայի Օսակայի համալսարանից պրոֆեսոր Մ. Տոնոուչին, Ճապոնիայի Ֆուկուի համալսարանից պրոֆեսոր Ս. Նիշիզավան:

Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից: