07:47 | 05.10.12 | Նորություններ | 3798

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող ինտերնետի վերբեռնման արագությունն ավելացել է` անվճար

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է անակնկալներ մատուցել իր բաժանորդներին: Այսուհետեւ ամբողջ Երեւանի տարածքում ինտերնետի` վերբեռնման (HSUPA) առավելագույն արագությունը կազմում է 5,74 Մբիթ/վրկ, ինչը թույլ է տալիս վերբեռնել զգալի ծավալի տվյալներ` տեսանյութեր, երաժշտություն, լուսանկարներ եւ այլն, ինչպես նաեւ ուղարկել դրանք այլ բաժանորդների արագ եւ առանց հապաղումների:

Ի դեպ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում առաջարկվող բոլոր USB մոդեմներն ապահովում են վերբեռնման այս արագությունը:

Ինչպես միշտ, վերբեռնման արագության ավելացումն անվճար է: