07:45 | 05.10.12 | Նորություններ | 4575

Էջմիածնում բացվեցին միանգամից երկու «ԱյբԼաբ»-եր

Երեւան/Մեդիամաքս/. «Այբ» կրթական հիմնադրամը երեկ Վաղարշապատի թիվ 4 հիմնական դպրոցում քիմիայի եւ կենսաբանության նոր ուսումնական լաբորատորիաներ է բացել:

Ուսուցչի տոնին ընդառաջ քիմիայի դասասենյակ-լաբորատորիան անվանակոչվեց քիմիայի վաստակավոր ուսուցիչ Պետրոս Աբգարյանի անունով։

Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու քիմիայի եւ կենսաբանության «ԱյբԼաբ»-երի հագեցվածությանն ու տեխնիկական զինվածությանը, հետեւելու երեխաների կողմից իրականացվող փորձերին:

Նույն դպրոցում 2011թ. դեկտեմբերին բացվել էր ֆիզիկայի «ԱյբԼաբ»-ը:

Արդեն մի քանի տարի է, ինչ «Այբ» կրթական հիմնադրամը նախագծում եւ հիմնում է արդիական ուսումնական լաբորատորիաներ՝ «ԱյբԼաբ»-եր, Երեւանի եւ մարզերի դպրոցներում: