03:56 | 28.09.12 | Նորություններ | 3499

Orange-ը հովանավորում է «Կանաչ տնտեսություն» խորագրով կոնֆերանսը

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր մեկնարկել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնած «Կանաչ տնտեսություն» խորագրով առաջին կոնֆերանսը, որի գլխավոր աջակիցն է Orange Արմենիա ընկերությունը:

Կոնֆերանսի ընթացքում պետական վարչական կառուցների, վերլուծական մի շարք կենտրոնների եւ շահագրգիռ քաղաքացիական եւ հասարակական կազմակերպությունների կողմից կներկայացվեն Հայաստանի տարբեր հաստատություններում կանաչ տնտեսության վարման սկզբունքների եւ չափանիշների համեմատական մակարդակը, այսօր առկա հիմնախնդիրները եւ այս ոլորտում առաջարկվող նոր մոտեցումները, հայտնել են ընկերությունում:

Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող կոնֆերանսի ընթացքում կներկայացվի Գործատուների համաշխարհային կազմակերպության, Աշխատանքի միջազգային կազմակերպության ռազմավարության սկզբունքները, եվրոպական երկրներում կիրառվող առաջադեմ մոդելները,  Հայաստանում տեղայնացման փորձն ու օրինակները, այդ թվում` «Լավագույն փորձը «Օրանժ Արմենիա» ընկերության օրինակով» զեկույցով հանդես կգա Orange-ի ներկայացուցիչը:

«Գիտակցելով «կանաչ» տնտեսության կարեւորությունը Հայաստանի եւ ողջ աշխարհի համար` մենք խրախուսում ենք էկոլոգիական աշխատաոճը մեր ամենօրյա կյանքում` սահմանելով էներգիայի, ջրի, վառելիքի սպառման չափանիշեր, կրթելով մեր աշխատակիցներին, իրականացնելով թղթի վերամշակում: Սակայն Orange-ն այս միջոցառման գլխավոր գործընկերն է ոչ միայն նշված պատճառներով, այլ նաեւ որովհետեւ կարծում ենք, որ մեր ջանքերն անօգուտ կլինեն, եթե չխրախուսենք էկո-պատասխանատու կեցվածքը երկրում առհասարակ, չկիսվենք մեր փորձով եւ չմիավորենք մեր ջանքերը այլոց հետ, ովքեր ունեն նույն համոզմունքները: Հուսով ենք, որ այս կոնֆերանսը օգտակար կլինի այդ առումով»,- ասել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Կոնֆերանսը  նաեւ կամփոփի “Դեպի կանաչ տնտեսություն” մրցույթի արդյունքները, որը Հայաստանի գործատուների հանրապետական միությունը կազմակերպում եւ անցկացնում է  ՀՀ բնապահպանության նախարարության, ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության  հետ համագործակցությամբ:

Միջոցառմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաեւ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը, հիմնական գործընկերներն են ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիան: