07:30 | 11.09.12 | Նորություններ | 1112
Երեւան/Մեդիամաքս/. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ, ինչպես նաեւ դեղագործության, տուրիզմի եւ գյուղատնտեսության ոլորտների համար թվային նորարար լուծումներ առաջարկող ընկերությունների համար Digitec ցուցահանդեսի մասնակցության հատուկ պայմաններ է սահմանել:
ԻՏՁՄ սահմանմամբ, նորաստեղծ ընկերություն են համարվում 2008թ. հոկտեմբերի 1-ից պետական գրանցում ստացած ընկերությունները, որոնց կտրամադրվի աջակցություն հետեւյալ կերպ. ցուցահանդեսային տարածքի համաֆինանսավորում (կոնսոլիդացված տաղավարի արժեքի մինչեւ 83% համաֆինանսավորմամբ) եւ մարքեթինգային եւ PR նյութերի գծով աջակցություն, հայտնել են միությունում:
Թիրախային ընկերություններից յուրաքանչյուրին կտրամադրվի 6 ք.մ ցուցահանդեսային տարածք: Դիմումների վերջնաժամկետը սեպտեմբերի 21-ն է: Մասնակցության պայմաններին մանրամասն ծանոթանալու համար պետք է այցելել այստեղ:
Միությունը կտրամադրի նաեւ մասնագիտական աջակցություն եւ խորհրդատվություն մասնակից բոլոր ընկերություններին, թե ինչպես պատրաստվել եւ ներկայանալ ցուցահանդեսին, ներգրավել հաճախորդներին, խթանել վաճառքները եւ այլն:
Այս տարի Digitec տեխնոլոգիական ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 5-7-ը նոր վայրում` «Երեւան Էքսպո» կենտրոնում` Մերգելյան ինստիտուտի տարածքում: