17:31 | 04.09.12 | Նորություններ | 3224

ԱրմենՏելը նոր ուսումնական տարուն նվիրված տոնական միջոցառումներ է նախաձեռնել

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏելը (Beeline ապրանքանիշ) այսօր շնորհավորել է բոլոր դպրոցականներին Գիտելիքի օրվա առթիվ եւ հայտարարել տոնական միջոցառումների անցկացման մասին Երեւանի ու մարզերի դպրոցների աշակերտների համար:

Սեպտեմբերի 1-ին մեկնարկած միջոցառումները կշարունակվեն մինչեւ շաբաթվա վերջ, հայտնել են ընկերությունում:

«ԱրմենՏել-ի անունից ուրախ եմ շնորհավորել բոլոր դպրոցականներին, հատկապես առաջին դասարանցիներին` գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Անցկացնելով այս միջոցառումները` մենք փորձում ենք տոնը դարձնել ավելի ուրախ, նվիրել երեխաներին տոնական լիցքեր եւ բազմապատկել ուսումնական առաջին օրերի ուրախությունը”,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
 
Տոնական միջոցառումներն անցկացվում են Երեւանի, Արմավիրի, Ապարանի, Աշտարակի, Վանաձորի, Գյումրիի, Մեծամորի, Հրազդանի, Սպիտակի եւ Չարենցավանի դպրոցների շրջակայքում: Աշակերտների համար կազմակերպվում են ուրախ մրցումներ, բաժանվում են հուշանվերներ եւ դպրոցական պարագաներ: