15:41 | 28.08.12 | Նորություններ | 2742

ՎիվաՍել-ՄՏՍ-ից մոդեմ ձեռք բերողները «Chevrolet Camaro» շահելու հնարավորություն կունենան

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը այսօր տեղեկացրել է, որ օգոստոսի 28-ից դեկտեմբերի 1-ը «ՄՏՍ կոնեկտ» կամ «Ինտերնետ էքսպրես» USB մոդեմ, կամ E960 3G Wi-Fi երթուղիչ գնողները հնարավորություն կստանան շահելու բազմաթիվ արժեքավոր նվերներ:

Խաղարկությանը մասնակցելու համար կարելի է նաեւ բաժանորդագրվել «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ +», «ՄՏՍ կոնեկտ 256», «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», ինչպես նաեւ «Home-Zone Turbo» կամ «Office-Zone» սակագնային պլաններից մեկին` մեկ տարով, իսկ մոդեմը ստանալ անվճար: «Աշխատանքային օր» փաթեթին մեկ տարով բաժանորդագրվողները եւս կմասնակցեն վիճակահանությանը:

Վիճակահանության շահողները կորոշվեն նշված մոդեմները ձեռք բերողների եւ փաթեթներին բաժանորդագրվողների թվից` պատահական ընտրությամբ:

Վիճակահանությամբ կխաղարկվեն HTC Flyer պլանշետային համակարգիչներ, ինչպես նաեւ Google Nexus S, BlackBerry® BoldTM 9700, MTS Ego սմարթֆոններ եւ MTS Touch 551 հեռախոսներ:

Իսկ ամենահաջողակին սպասում է գլխավոր մրցանակը` «Chevrolet Camaro» սպորտային ավտոմեքենա: