11:05 | 24.08.12 | Նորություններ | 713

Microsoft-ը փոխել է իր ապրանքանշանը

Երեւան/Մեդիամաքս/. Microsoft-ը փոխել է իր ապրանքանշանը, ինչը վերջին 25 տարում առաջին նման փոփոխությունն է:

Նոր ապրանքանշանը ներառում է նախկինի 4 գույները, որոնք իրար հետ համադրվելիս արդեն ոչ թե ծածանվող դրոշակի, այլ քառակուսու տեսք ունեն: Բացի այդ, նոր տառատեսակով է գրվելու ընկերության անվանումը:

Ինչպես The Seattle Times-ին հայտնել է կորպորացիայի մենեջերներից Ջեֆ Հանսենը, նոր ապրանքանշանը խորհրդանշում է Microsoft-ի հարուստ ժառանգության եւ ապագայի՝ թարմության եւ նորության համադրությունը:

Ապրանքանշանի փոփոխությունը նախորդում է կորպորացիայի նոր Windows 8 օպերացիոն համակարգի թողարկմանը, որը սպասվում է ընթացիկ տարվա հոկտեմբերին: Ընկերության հավաստմամբ, նոր համակարգը 1995-ից սկսած Windows-ի պատմության մեջ ամենահեղափոխականն է լինելու: