14:42 | 23.08.12 | Նորություններ | 2756

Orange-ի բաժանորդը կմեկնի Հունաստան

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ը հայտարարել է այն հաջողակ բաժանորդի անունը, ով ստացել էր օգոստոսի 13-ից օգոստոսի 19-ը ընկած ժամանակահատվածի 50 000-րդ միջազգային հեռախոսազանգը:

Նա Վանաձորում բնակվող Վլադիմիր Սարգսյանն է, ում զանգահարել էր Հունաստանի մայրաքաղաքում քաղաքում բնակվող իր ազգականը: Վլադիմիրը կստանա ինքնաթիռի տոմս` այս տարվա ընթացքում Աթենք այցելելու համար, հայտնել են ընկերությունում:

«Ուրախությամբ եմ Վլադիմիրին շնորհում ինքնաթիռի տոմսը դեպի Աթենք: Հուսով ենք, որ նա դեռ հնարավորություն կունենա անմոռանալի դարձնել այս տարվա իր ամառային արձակուրդը: Ի դեպ, մենք դեռ ունենալու ենք եւս մեկ բաժանորդ, որը կստանա ուղեգիր դեպի այն երկիր, որտեղից զանգ է ստացել, քանի որ առաջարկը ուժի մեջ է այս շաբաթ եւս», - ասել է Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Մինչեւ օգոստոսի 26-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է յուրաքանչյուր շաբաթվա առնվազն 1 րոպե տեւողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Մինչ օր գրանցված 50,000-րդական բաժանորդներից տասնչորսը զանգ էին ստացել Ռուսաստանի տարբեր քաղաքներից, երկուսը` Վրաստանից, մեկը` Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ եւս մեկը`Ուկրաինայից: