Երեւան: Մեդիամաքս: Երեւանի մետրոպոլիտենի տարածքում արդեն ավարտվել են WiFi կապի համակարգի սարքավորումների տեղադրման աշխատանքները:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին զեկուցվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:
Փոխքաղաքապետին զեկուցվել է, որ շուտով WiFi համակարգով ապահովված կլինեն նաեւ մայրաքաղաքի այգիներն ու պուրակները: Աշխատանքներն այդ ուղղությամբ ընթացքի մեջ են: