17:25 | 17.08.12 | Նորություններ | 2572
«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) պարգեւատրել է Facebook ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում (www.facebook.com/beeline.am) անցկացրած “Իմ ամառը” լուսանկերների մրցույթի հաղթողներին:
Մրցույթի հաղթող են ճանաչվել երեւանցի Նարեկ Ավետիսյանը եւ Գառնիկ Քամալյանը: Առաջին մասնակցի աշխատանքը ստացել է էջի մասնակիցների առավել թվով ձայներ, իսկ երկրորդ հաղթողին ընտրել է “ԱրմենՏել” ընկերության ներկայացուցիչներից եւ պրոֆեսիոնալ լուսանկարիչներից կազմված հանձնաժողովը:
Պարգեւատրման արարողությունն տեղի է ունեցել Հյուսիսային պողոտայի Beeline գրասենյակում: Պարգեւատրելով հաղթողներին՝ ԱրմենՏել-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը նշել է. “Ընկերության անունից շնորհակալություն եմ հայտնում ֆոտոմրցույթի բոլոր մասնակիցներին, ովքեր ամառային արձակուրդների շրջանում կիսվել են մյուս մասնակիցների հետ իրենց լուսանկարներով: Վստահ եմ, որ մեր նվերները կօգնեն ձեզ արձանագրել ձեր կյանքի հետաքրքիր եւ վառ պահերը, իսկ մեր ընկերության շարժական ինտերնետի ծառայությունը հնարավորություն կտա կիսել ուրախալի պահերը ընկերների եւ մտերիմների հետ”:
Մրցույթին ներկայացվել է Beeline Armenia էջի մասնակիցների կողմից ուղարկված 76 լուսանկար: Աշխատանքների հետ կարելի է ծանոթանալ Facebook ցանցի Beeline Armenia պաշտոնական էջում (www.facebook.com/beeline.am):