Ստիֆեն Էլոփը
17:29 | 15.08.12 | Նորություններ | 861
Երեւան/Մեդիամաքս/. Nokia-ն Windows 8 օպերացիոն համակարգով գործող իր նոր սմարթֆոնը կներկայացնի սեպտեմբերի 5-ին կամ 6-ին, այսօր հայտարարել է ընկերության ղեկավար Ստիֆեն Էլոփը, հաղորդում է Reuters-ը:
Այս քայլով Nokia-ն փաստորեն ձգտում է մի քանի օրով առաջ անցնել մրցակից Apple-ի կողմից iPhone 5-ի ներկայացմանը, որը նախատեսված է սեպտեմբերի 12-ին:
2012-ը վերջին 14 տարվա ընթացքում առաջինն է, երբ Nokia-ն վաճառել է մրցակիցներից քիչ հեռախոս, զիջելով առաջին հորիզոնականը Samsung-ին, որի վերջին նորույթը՝ Galaxy Note II սմարթֆոնը, կներկայացվի օգոստոսի 29-ին Բեռլինում: